ՀՀ ոստիկանապետը կարևորել է վարորդների հետ շփումների որակական բարելավման անհրաժեշտությունը


21:13 , 3 նոյեմբեր, 2014

ՀՀ ոստիկանապետը կարևորել է վարորդների հետ շփումների որակական բարելավման անհրաժեշտությունըPanorama.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել ճանապարհային ոստիկանության ղեկավարության և ստորաբաժանումների պատասխանատուների հետ։ Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: 

Ոստիկանության պետն անդրադարձել ծառայության արմատական բարեփոխման ծրագրի իրականացման ընթացքին, ապա խորհրդակցության մասնակիցների ուշադրությունը հրավիրել աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման և մասնագիտական գիտելիքների մշտական կատարելագործման խնդիրներին։

Ոստիկանության պետը առանձնակի կարևորել է վարորդների հետ շփումների որակական բարելավման, քաղաքացիներից ստացվող դիմումներին ու բողոքներին հրատապ արձագանքելու, համաքաղաքացիներին հարկ եղած դեպքում համակողմանի օգնություն ցուցաբերելու անհրաժեշտությունը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ