Բրիտանացիները ցանկանում են դուրս գալ Եվրոմիությունից


20:00 , 3 նոյեմբեր, 2014

Replik.am-ը գրում է․

Բրիտանացիների մեծ մասը դեմ չեն Եվրոմիությունից Միացյալ Թագավորության դուրս գալուն. Թագավորության մոտ 47 տոկոսը կողմ կքվեարկեին ԵՄ-ից դուրս գալուն, եթե տեղի ունենար համապատասխան հանրաքվեն, գրում է  Herald Scotland-ը` հղում անելով YouGov կենտրոնի նոր հարցման արդյունքներին:

Եվրոմիությունից դուրս գալ ամենաշատը ցանկանում են Ուելսում և Անգլիայի Միդլենդս շրջանում, որտեղ հարցմանը մասնակցածների մոտ կեսը ցանկություն է հայտնել դուրս գալ Եվրոպական միությունից:

Իսկ ինչ վերաբերում է մոտ մեկ ամիս առաջ Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու համար հանրաքվե անցկացրած Շոտլանդիային, ապա շոտլանդացիների մեծ մասը ցանկանում է մնալ ԵՄ-ի կազմում: