«Սպարտակ»-ի հետ հանդիպումը սկզբունքային է լիենլու. Արթուր Մալոյան


19:36 , 3 նոյեմբեր, 2014

artur_maloyan-(1)1in.am-ը գրում է․

Ռուսական «Արսենալ»-ի հայազագի ֆուտբոլիստ Արթուր Մալոյանը հայտնել է, որ «Սպարտակ»-ի հետ գալիք մրցավեճը սկզբունքային է լինելու.

« «Տորպեդո»-ի և «Զենիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակների մեջ տարբերությունը մեծ է: Իհարկե, այս հաղթանակները վստահություն են հաղորդում մեզ: Բայց պետք է հասկանալ, որ այդ խաղերի արժեքը և որակը տարբեր էին:

Բնականաբար «Սպարտակ»-ի հետ հանդիպումը յուրահատուկ է լինելու: Կարծում եմ, որ այդ խաղը ակզբունքային է լինելու նաև «Սպարտակ»-ի նախկին բոլոր ֆուտբոլիստների համար, որոնք այժմ մեր թիմին պակասում են»-Մալոյանի խոսքերը մեջբերում է Sport-express-ը:

Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը «Զենիթ»-ի և «Տորպեդո»-ի նկատմամբ հաղթանակներ է տարել հայազգի ֆուտբոլիստի խփած գոլերի շնորհիվ: