Ի՞նչն է եղել Լուիզա Ղամբարյանի ուշագնացության պատճառը. պարզաբանում է «Ճոյտը»


19:22 , 3 նոյեմբեր, 2014

Asekose.am-ը գրում է․

Երեկ` Թալինի շրջանի Հակո գյուղում Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված ֆիլմի նկարահանումների ժամանակ դերասանուհի Լուիզա Ղամբարյանն ուշագնաց է եղել:

Այս տեղեկությունը Asekose.am-ին փոխանցեց նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը`«Ճոյտը», ով ֆինանսավորում է տվյալ ֆիլմը և հանդես է գալիս  սցենարի հեղինակի դերում: Վերջինիս  խոսքով` իրենք  նկարահանում էին գաղթի տեսարանը, երբ Լուիզա Ղամբարյանի  ինքնազգացողությունը վատացել է.

«Նկարահանում էինք մի տեսարան, որտեղ 350-400 գաղթականների թուրքերը ձիերով տանում էին և հարվածում: Ըստ սյուժեի` Լուիզան պետք է ինքնասպան լիներ և դա նկարահանելուց էլ ուշագնաց եղավ:Մեզ մոտ բժիշկներ կային, ովքեր օգնության հասան»:

Հակոբ Հակոբյանը նաև ասաց, որ երբ Լուիզան արդեն  իրեն լավ էր զգում, գրկել էր նկարահանման հրապարում գտնող երեխաներին և լաց էր լինում.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ