19:16 , 3 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Արտասահմանյան ԶԼՄ-ներից տեղեկանում ենք, որ Էբոլայի կասկածանքով Բրյուսելի մասնագիտացված հիվանդանոց է տեղափոխվել Սիերա Լեոնեից ժամանած ուղևոր:
Նշվում է, որ «Բրյուսելի ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմի անդամները բացահայտել են հիվանդին թռիչքի ընթացքում և մեկուսացրել նրան մյուս ուղևորներից: Առաջիկա օրերին կպարզվի արդյոք ուղևորը հիվանդ է Էբոլա վիրուսով, թե ոչ:
Ուղևորի ազգությունը չի հաղորդվում: Հիշեցնենք, որ Բելգիայում ավելի վաղ հնարավոր վարակման մի քանի դեպք է արձանագրվել, սակայն բոլոր հետազոտությունները բացասական արդյունք են տվել: