Մոսկվայում վթարի է ենթարկվել Ռուսաստանում Հայաստանի դեսպանի ավտոմեքենան


16:08 , 3 նոյեմբեր, 2014

Report.am-ը գրում է.

Մոսկվայում տեղի է ունեցել ավտովթար Հայաստանի դեսպանատան ավտոմեքենայի մասնակցությամբ:

Այս մասին տեղեկացնում է ռուսական «Գազետան»՝ հղում անելով «Ինտերֆաքս» գործակալությանը:

Այսօր առավոտյան Մոսկվայի Չերկիզովյան փողոցում ՌԴ-ում ՀՀ դեապանի «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակած գիծ եւ բախվել պետավտոտեսչության մեքենային:

Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան: