15:12 , 3 նոյեմբեր, 2014
Replik.am-ը գրում է․
Արտասահմանյան լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և նրան ուղեկցող անձինք Վաշինգթոն հետ վերադարձի ճանապարհին Air Force One ինքնաթիռի կափույրներից մեկի աննշան խնդրի պատճառով հարկադրված են եղել տեղափոխվել այլ ինքնաթիռ:
Ինչպես հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Էրիկ Շուլցին. «Ինքնաթիռի կափույրներից մեկի աննշան անսարքության պատճառով Ֆիլադելֆիայում տեղափոխվեցինք պահուստային ինքանթիռ: Սակայն դա չի ազդի մեր ժամանակացույցի վրա»:
Ըստ աղբյուրի` Օբաման նոյեմբերի 2-ին նախընտրական քարոզարշավի նպատակով մեկնել է Կոնեկտիկուտ: