15-ամյա աղջիկը վիճաբանել է մոր հետ ու փորձել ինքնասպանություն գործել


15:00 , 3 նոյեմբեր, 2014

Pastinfo.am-ը գրում է․

Աբովյանում ինքնասպանության փորձ է կատարել 15-ամյա մի աղջիկ։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերրի 31-ին: Աղջիկն «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել «դեղորայքային սուր էկզոգեն թունավորում» ախտորոշմամբ։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով` աղջիկն այդ օրը վիճել է մոր հետ՝ ՌԴ մեկնելու հարցի կապակցությամբ, ապա վերցրել դեղերով լի կապոցը եւ փակվել լոգարանում։ Մայրը մի քանի րոպե անց բացել է դուռը եւ աղջկան հայտնաբերել լոգարանի հատակին։