14:39 , 3 նոյեմբեր, 2014
Asekose.am-ը գրում է․
Տևական ժամանակ է, ինչ դերասանուհի Անժելա Սարգսյանը չի երևում հեռուստաէկրաններին, թեև շարունակում է հանդես գալ Հ.Ղ. Երևանի Դրամատիկական թատրոնում:
Միաժամանակ Անժելա Սարգսյանը բավական ակտիվ է ֆեյսբուքում, որի միջոցով վերջին շրջանում ներկայացնում է, թե ինչպես է զբաղվում դայվինգով:

Asekose.am-ի թղթակիցը զրուցել է Անժելա Սարգսյանի հետ` նրա նոր նախասիրության վերաբերյալ: Դերասանու խոսքով` առաջին անգամ չէ, որ զբաղվում է էքստրեմալ սպորտաձևով, ժամանակին նույնիսկ շրջան է եղել, երբ զբաղվել է պարապլանով և ալպինիզմով.
«Ինչ վերաբերում է դայվինգին, ապա պետք է նշեմ, որ մի օր ընկերներիցս մեկը, տեսնելով, որ տխուր եմ, առաջարկեց գնալ իր հետ: Այսպես էլ սկսեցի զբաղվել այդ սպորտաձևով»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ