Ծեծվելու վտանգը բժիշկներին խանգարում է մարզերում աշխատել․ armlur.am


13:47 , 3 նոյեմբեր, 2014

Ծեծվելու վտանգը բժիշկներին խանգարում է մարզերում աշխատելArmlur.am-ը գրում է․

2015թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մատնանշեց մարզային հիվանդանոցներում մասնագետների պակասի խնդիրը:

«Ունենք շատ լավ մարզային հիվանդանոցներ իրենց հագեցվածությամբ, բայց, դժբախտաբար, չունենք լավ մասնագետներ, և այս պարագայում մարզերից օգնությունը դեպի Երևան որակյալ բուժօգնություն ստանալու համար շարունակվում է»,-նշեց ՀՀԿ պատգամավորը:

Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը կարևորեց մարզային հիվանդանոցների հարցը, քանի որ բժշկական քաղաքականությունն իրենց համար ամենաարդիական խնդիրներից է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ