Արտակարգ իրավիճակ Երևանում. Աբովյան փողոցում կրակի է մատնվել Mercedes ML-ը. կա վիրավոր


12:34 , 3 նոյեմբեր, 2014

Shamshyan.com-ը գրում է․

Քիչ առաջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Աբովյան փողոցում հրդեհ է բռնկվել Mercedes ML մակնիշի ավտոմեքենայում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած փրկարարները մարեցին կրակը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Երթևեկությունը նշված տարածքում կաթվածահար է եղել, և, ըստ նախնական տեղեկությունների, վարորդը աղջիկ է, իսկ դեպքի վայրույ հավաքվանծերն ասում են, որ 1 հոգի տուժել է: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ