Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն Հայաստան


11:15 , 3 նոյեմբեր, 2014

Հասմիկ Ղարիբյանին կտեղափոխեն ՀայաստանSlaq.am-ը գրում է․

ԱՄՆ-ում 34 տարեկան հասակում մահացած դերասանուհի Հասմիկ Ղարիբյանին՝ «Կարգին Հասոյին» կհուղարկավորեն Հայաստանում:

Այժմ Նրա հարազատները զբաղվում են տեղափոխման հարցերով, նման ընթացակարգերը սովորաբար տևում են 1-2 շաբաթ:

Հիշեցնենք, որ դերասանուհին 2012 թվականին մեկնել էր Միացյալ Նահանգներ, որտեղ էլ մեկ տարի անց ամուսնացել էր երգեհոնահար Լեւոն Աբրահամյանի որդու՝ Ներսեսի հետ: Հասմիկը ծանր հիվանդ էր՝ ուռուցք ուներ: Դերասանուհու ամուսինը ֆեյսբուքյան իր էջում հուզիչ գրառում է արել կնոջ մահվան կապակցությամբ: «Ես միշտ սիրելու եմ քեզ, կյանքս: Մենք մյուս կյանքում էլ ենք իրար հետ լինելու»,- գրել է նա: