10:54 , 3 նոյեմբեր, 2014
Slaq.am-ը գրում է․
Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ է տալիս ելույթներ ունենալիս իր մասին չխոսել երրորդ դեմքով ու հատկապես՝ ՛՛պարոն՛՛-ով:
՛՛Ռէվոլյուցիա՛՛ հաղորդման շրջանակներում Արամ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանին հորդորեց ելույթներ ունենալուց առաջ լավ նախապատրաստվել, նոր խոսել:
Նա նշեց, որ ավելի երկար է զբաղվել քաղաքականությամբ, ուստի իրեն իրավունք է վերապահում Գագիկ Ծառուկյանին խորհուրդներ տալ: