Արդյո՞ք, հեռուստատեսությունը ընդհանրապես, և սերիալները մասնավորապես, պետք է միայն գումար աշխատելու նպատակ հետապնդեն


18:21 , 13 սեպտեմբեր, 2012

Վերջերս մի հատ տեսակետ լսեցի, որ ասում են, թե սերիալները չեն կարող և չպետք է դաստիրակչական նշանակություն ունենան: Թե իբր հեռուստատեսությունը ընդհանրապես, և սերիալները մասնավորապես, նպատակ ունեն գումար աշխատելու, այլ ոչ թե ինչ-որ մի բան սովորեցնելու կամ ցույց տալու: Համաձայն չեմ: Նրանք պարտավոր են դաստիարակել հայրենասիրություն, գիտելիքի նկատմամբ սեր, արժանապատվության և այլ դրական հատկանիշներ: Եվ սխալ է նաև այն տեսակետը, որ սերիալները մարդու վրա չեն ազում: Երբ երեխայի ուղեղը դեռ բավարար ձևավորված չէ, սերիալները լրացնում են այդ բացը իրենց աղբով ու եսիմինչ արժեքներով, որոնք էլ հետագայում հանգեցնում են բավականին վատ հետևանքների (ամեն օր մի նոր սպանություն և այլն, և այլն): Սերիալ ասելով` ի նկատի ունեմ ողջ հեռուստատեսությունը: Աղբը էնքան շատ է, որ չգիտեմ` որի մասին ասեմ, դրա համար մասնավորեցնում եմ «սերիալ» հասկացողությունը: Ավելի կոնկրետ խոսքս հայկական սերիալների մասին է:
Հ.Գ. Վերջերս նաև նկատում եմ, որ ոչ մի ձև էլ կարճ գրել մոտս չի ստացվում :D Երևի ակտիվանամ twitter-ում, պարապեմ :Դ