ԱԺ-ում հավատարմագիր կրելը լրագրողների դեմ մահակ որակելը սխալ է ու չափազանցված


09:37 , 3 նոյեմբեր, 2014

Թող չնեղանան խորհրդարանի աշխատանքները լուսաբանող գործընկերները, բայց կարծում եմ, որ ԱԺ-ում հավատարմագիր կրելը լրագրողների դեմ մահակ որակելը սխալ է ու չափազանցված:

Ինձ ճանաչողները գիտեն, ես կարգ ու կանոն սիրող մարդ եմ:

Իմ կարծիքով, եթե նույնիսկ չկա դրա պարտադրանքը, ճիշտ է կրելը, ի վերջո լրագրողն այնտեղ ոչ թե իր անձն է ներկայացնում, այլ լրատվամիջոցը ու դրա շահերը:

Ու վերջապես շատ հաճելի է, երբ, օրինակ, կոնֆերանս ես գնում, բոլորի առաջ ու կրծքին փակցված է նրանց ով և ինչ լինելը: Ի վերջո, միջազգային փորձ ու պրակտիկա կա։