Այս նկարն ապացուցում է, որ երիտասարդ սերունդը շոուբիզում նոր «Անունների» կարիք ունի


15:46 , 2 նոյեմբեր, 2014

Այս նկարն ապացուցում է, որ երիտասարդ սերունդը շոուբիզում նոր «Անունների» կարիք ունի։
Էս նկարը վերցրի Բլոգ Նյուզից։ Նկարում «Երևան Մոլ» առևտրի սրահում Անդրեի՝ իքս ֆակտորյան թիմի տղաների համերգից հետո ինքնագրին սպասող բազմությունն է պատկերված։ Թող ոչ մեկ չասի, որ ագահ ենք, փնթի, անշնորհք, որ սենց «հարձակվել ենք» տղաների վրա։ Այս բազմության ներկայությունը ապացուցում է, որ մենք հոգնել ենք տարբեր տեսակ Անդրեներից, Լիլիթդիոռներից, Արամեներից, Հայկոներից, Արսեներից և այլն։ Այս նկարն ապացուցում է, որ մենք նոր որակ, նոր անուների կարիք ունենք։
Այս նկարն ապացուցում է, որ մեր շոուբիզը շանս ունի լճացումից դուս գալու ու ռեստարտ լինելու։
Այս նկարն ապացուցում է, որ պարտադիր չի համալիր «լցնես», որ քեզ սիրեն։
Այս նկարն ապացուցում է, որ մենք նոր ձայներ լսելու կարիք ունենք։
Այս նկարը շատ ու շատ հարցերի լուծումն է։
Էսքանը։