15:28 , 2 նոյեմբեր, 2014
Ծնվել է Երևանում: Եղել է դերասան Իշխան Ղարիբյանի դուստրը: 1997թ. ավարտել է Երևանի Յավորովի անվան միջնակարգ դպրոցը և Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժինը:
Դպրոցական տարիներին սովորել է Երևանի Պարարվեստի ուսումնարանի ժողովրդական պարերի բաժնում և Ա.Բակունցի անվան պետական ջազ քոլեջի վոկալի բաժնում, որն էլ ավարտել է 2000թ.:
2003թ-ից նկարահանվել է «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կարգին հաղորդում» նախագծում: Մասնակցել է բազմաթիվ համերգային, հեռուստատեսային նախագծերի:
Խաղացել է «7.5», «7.5-2», «No comment» ներկայացումներում, «Ալա Բալա Նիցա» և այլ ֆիլմերում: «FM 107» ռադիոկայանով վարել է «1 ժամ Կարգին Հասոյի հետ» հաղորդումը: 2012թ-ից բնակվել է ԱՄՆ-ում, որտեղ էլ մահացել է քաղցկեղից:










Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2012թ.-ին նկարահանված «Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարը, որի հյուրն է Հասմիկ Ղարիբյանը: