15:20 , 2 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
«Միասնական Ջավախք» Ժողովրդավարական դաշինքի նախագահության անդամ Վահագն Չախալյանը, անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկմանը, վստահ է, որ այս խնդիրը լուծելի է։
«Ես վստահ եմ, որ այդ երկաթուղին պետք է բացվի, որովհետև այդ երկաթուղու բացումը Վրաստանի շահերից է բխում»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Վահագն Չախալյանը նշեց, որ Վրաստանն այսօր այնքան ռեսուրս չունի, որ օրինակ՝ Ադրբեջանի շահերի համար կարողանա նման շռայլություն թույլ տալ և Հայաստանին տնտեսական շրջափակման մեջ պահի և երկաթգիծը չբացի:
«Այդ երկաթգծի բացումից առաջին հերթին շահելու է Վրաստանը՝ ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական առումով, քանի որ այդ ժամանակ իրենք ավելի շատ են կարողանալու հարաբերվել աբխազների հետ»,- ասաց նա։
Շարունակությունն՝ այստեղ