15:00 , 2 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է.
Հոկտեմբերի 23-ին երգչուհի Յուլյա Սավիչևան ամուսնացել է երաժիշտ և երգահան Ալեքսանդր Արշինովի հետ՝ 11 տարվա համատեղ կյանքից հետո: 7days.ru-ին տված հարցազրույցում երգչուհին հայտարարել է, որ իրենք շատ են ցանկանում երեխաներ ունենալ և կձգտեն այդ երազանքը իրականացնել հնարավորինս շուտ:
«Եվ ցավ չէ, եթե միառժամանակ ստիպված լինեմ մոռանալ աշխատանքի մասին: Ես վստահ եմ, որ բոլոր հնարավորություններն ունեմ՝ հասցնելու զբաղվել և ընտանիքով, և երաժշտությամբ: Դա բարդ է, բայց հնարավոր»,- ասել է երգչուհին:
Երգչուհին ընդգծել է, որ ցանկանում է ունենալ նվազագույնը երկու երեխա: