Մինսկն ու Աստանան կերջանկացնեն Սերժ Սարգսյանին


14:41 , 2 նոյեմբեր, 2014

Lragir.am-ը գրում է.

Lragir-ին տված հարցազրույցում ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի հայտարարությունը, որ Ղազախստանը երջանիկ չէր Եվրասիական միություն Հայաստանի մուտքով եւ ընդհանրապես միակ երկիրը, որ ուզում էր մեր մուտքը՝ Ռուսաստանն էր, թերեւս զարմանալի կամ անակնկալ չէ: Դա ակնհայտ էր անցնող մեկ տարվա ընթացքում: Թե Ղազախստանը, թե Բելառուսը Հայաստանի խնդրահարույց հանգամանքներն օգտագործում էին Ռուսաստանի դեմ:
Օրինակ, հենց դրա համար էր Սերժ Սարգսյանը լռում Աստանայում, երբ ընթերցվում էր Ալիեւի նամակը: Սերժ Սարգսյանը դա իր խնդիրը չէր համարում, դա համարում էր Պուտինի խնդիրը:
Ռուսաստանը հայտնվել էր իսկապես երկակի վիճակում: Մի կողմից Հայաստանի անդամությունը նրան պետք էր՝ ԵՏՄ-ում լրացուցիչ ձայնի համար, մյուս կողմից իհարկե ՌԴ-ին նյարդայնացնում էր այն, որ Մինսկն ու Աստանան, հետն էլ գուցե Բաքուն ու Անկարան Հայաստանի անդամակցությունն օգտագործում են Մոսկվայի դեմ:
Կասկած չկա, որ Մոսկվան գնացել է զիջման, ինչի մասին էլ հոկտեմբերի 10-ին Մինսկում հայտարարեց Ղազախստանի նախագահը, ասելով, թե Հայաստանի սահմանների հարցում եկել են փոխզիջման: Պաշտոնական Երեւանն առ այսօր չի պարզաբանել հանրությանը, թե ինչ փոխզիջման մասին է խոսքը: Զարմանալի է, բայց օրինակ իշխանության առաջ որեւէ հարց չի դրվել նաեւ ոչիշխանական ուժերի հոկտեմբերի 24-ի հանրահավաքում:

Մի՞թե կարող է լինել ավելի կարեւոր քաղաքական հայտարարություն ու խնդիր, քան երկրի պետական սահմանի հարցում որեւէ փոխզիջման մասին հայտարարությունը; Ինչպե՞ս կարող է քաղաքական ընդդիմությունը իշխանության առաջ չբարձրացնել այդ խնդիրն ու չպահանջել հանգամանալից ներկայացնել, թե որն է փոխզիջումը, ի՞նչ փոխզիջման մասին է խոսքը: 
Կասկած չկա, որ եթե այդ փոխզիջումը լիներ Հայաստանի իշխանության որոշումը, ապա ոչիշխանական ուժերը պահանջը կհնչեցնեին: Բայց փոխզիջումը Մոսկվայի որոշումն է, իսկ Մոսկվայի որոշումները Հայաստանում օրենք են բոլոր ուժերի համար: Դա ակնհայտ է: Հաստատ դեռ կգա ժամանակը, երբ հանրահավաքային հարթակից ակադեմիական փաթեթավորում կստանա այն, որ ի վերջո բոլոր երկրների սահմաններն էլ ինչ որ փոխզիջման արդյունք են, եւ որեւէ արտառոց բան չկա, որ փոխզիջում է եղել նաեւ Հայաստանի սահմանների հարցում:

Շարունակություն՝ այստեղ