Ես Հասմիկ Ղարիբյանի ամուսնուն չգիտեմ, բայց հալալ ա այդ տղային


14:25 , 2 նոյեմբեր, 2014

Եկեք ընդունենք, որ հաՅ ազգը Հասմիկի ամուսնու նման տղերքի պակաս շատ ունի ու նման տղերքի պետք է միշտ ասես. «Հալալ ա քեզ, ախպերս»: Եթե չեմ սխալվում, Հասմիկը նոր էր ամուսնացել ու ավելի քան վստահ եմ, որ ամուսինը գիտեր այդ խնդրի մասին, բայց… Նա ու իր սերը այնքան ուժեղ էին, որ հիվանդությունը չխանգարեց, որ Հասմիկի կյանքի վերջին տարին ժպիտով ու երջանկությամբ լցնի։ Խոստովանեք, որ և տղաներից, և աղջիկներից շատերը նման քայլի չէին գնա։
Ես էտ տղուն չգիտեմ, բայց հալալ ա իրան։