13:37 , 2 նոյեմբեր, 2014Tert.am-ը գրում է.
Դեկտեմբերի 1-ին անցկացվելու է «Ո՛չ ռոումինգին» բոյկոտ-ակցիան, որի նպատակը, ըստ նախաձեռնող, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանի, այն է, որ Հայաստանում ռոումինգը վերացվի և բջջային 4 օպերատորներն էլ գործեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի ողջ տարածքում։
«Պետք չէ առանձնացնել Հայաստան ու Արցախ: Մենք սրա դեմ ենք բողոքում:«Սա Հայաստանն է և վերջ» ... Լեոնիդ Ազգալդյանի այս խոսքերը սիրում են ցիտել և՛ իշխանությունները, և՛ ընդդիմադիրները, իսկ իրականում նրանք բոլորն էլ հանդուրժում են Արցախի հետ ամոթալի ռոումինգային կապն ու սակագները: 1989 թ-ի դեկտեմբերի 1-ին ՀԽՍՀ ԳԽ-ն և ԼՂԻՄ-ի Ազգային խորհուրդը համատեղ որոշմամբ հռչակել են Խորհրդային Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց Արշակ Զաքարյանը՝ նշելով, թե այդ վերամիավորումը պաշտպանելու համար 15000 հայ տղաներ զոհվեցին:
«Եվ այսօր էլ մեր պայմանագրային զինվորները, սպաները ծառայում են սարերում քարերի, ձյան մեջ, և այնտեղից իրենց ընտանիքներին զանգահարում են ռոումինգով: Սա շատ մեծ ամոթ է: Այս ամոթը պետք է վերացվի: Այսօր խոսում են, թե ԵՏՄ-ին անդամակցելով հնարավոր է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ դրվի: Բայց այս ռոումինգն ամենախայտառակ մաքսակետն է»,- ընդգծեց Արշակ Զաքարյանը:
Շարունակությունն՝ այստեղ