Ինքնահռչակ «ԴԺՀ» ու «ԼԺՀ» սկսվել են «նախագահական» ընտրությունները


13:13 , 2 նոյեմբեր, 2014
1031302815

GalaTV.am-ը գրում է.

Ինքնահռչակ Լուգանսկի ու Դոնեցկի ժողովրդական հանրապետություններում այսօր ընտրում են «հանրապետության» ղեկավարի ու Ժողովրդական խորհրդի պատգամավորների: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին,  ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8:00-ին ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Նշվում է, որ քվեարկությունը կշարունակվի մինչ ժամը 20:00:

«ԴԺՀ»-ում  քվեարկելու իրավունք ունեն 16 տարեկանից, իսկ «ԼԺՀ»-ում` 18-ից:

Ընդհանուր առմամբ Դոնեցկի մարզում ընտրելու իրավունք ունի 3,2 միլիոն մարդ, Լուգանսկում` 1 միլիոն մարդ:

«ԴԺՀ»-ում պետք է բացվեն 364 ընտրատեղամասեր, ևս 3 կբացվեն Ռուսաստանի Ռոստովի, Վորոնեժի ու Բելգորոդի մարզերում փախստականների ճամբարներում:

Շարունակությունն՝ այստեղ