Հայի տունը դարձել է Թուրքիայի Հանրապետության խորհրդանիշը


08:59 , 2 նոյեմբեր, 2014


 Дом армянина стал символом Турецкой РеспубликиԹուրքիայի նախագահի նստավայրը դարձել է հանրապետության խորհրդանիշը, այդ մասին «Միլիետ» թերթի բլոգում գրում է բլոգեր Օսման Օզկերը: Նրա կարծիքով, իշխող կուսակցություն «Արդարություն և զարգացում»-ը և նախագահ Էրդողանը, ունենալով տարաձայնություններ Աթաթուրքի և նրա հեղափոխության հետ, ձգտում են ժողովրդի սրտից պոկել «այդ սրբազան վայրը»: Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Էրդողանը հայտարարել է նախագահական նստավայրը այլ տեղ տեղափոխելու մտադրության մասին: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը, բլոգերը, ով անդրադարձել է այս հարցին, նշել է, որ շենքը պատկանել է հայ վաճառական Ղասաբյանին, ով «պատերազմի տարիներին» այն վաճառել է Թեֆիկ Էֆենդիին: Երկհականի քարե առանձնատունը՝ Չանկայաի լանջին, շատ է դուր եկել հանրապետության հիմնադրին, և, իմանալով այդ մասին, Անկարայի մուֆթին՝ մահմեդականների ղեկավարը, կազմակերպում է ժողովրդի շրջանակում դրամահավաք՝ որպես նվիրատվություն, և 4500 թուրքական լիրով այն ձեռք բերելով Թեֆիկ Էֆենդիից՝ ներկայացնում է Աթաթյուրքին: Վերջինս տունն ընդունում է միայն մի պայմանով՝ այն պետք է հանձնվի թուրքական զինված ուժերին: Օզկերը նշում  է, որ Չանկայում գտնվող նստավայրը արդեն 93 տարի ծառայում է հանրապետությանը, և բոլոր կարևոր որոշումները, սկսած Աթաթյուրքի ժամանակներից, հենց այդտեղ են կայացվում: