Իսլամական պետություն խմբավորման մասին տեղեկություններ ստանալու նպատակով ԱՄՆ-ը լրտեսում է Սիրիային


00:24 , 2 նոյեմբեր, 2014

3884258Araratnews.am-ը գրում է․

ԱՄՆ-ի հետախուզությունը վերահսկում է կապի այն ուղիները, որից օգտվում է Սիրիայի ղեկավարությունը: Այսպիսով Միացյալ Նահանգները հույս ունի տեղեկություններ ստանալ «Իսլամական պետություն» խմբավորման գործողությունների մասին: Նման տեղեկելություն է փոխանցում է The Wall Street Journal-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ամերիկյան հետախուզական համալիրը սկզբնապես պետք է գործեր Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ, սակայն այժմ այն ուղղված է հիմնականում ԻՊ գործողությունն է կանխմանը:

Հիշեցնենք, որ այս տարվա հունիսին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (այժմ՝ «Իսլամական պետություն) խմբավորման գրոհայինների գործողությունների ակտիվության հետևանքով իրական ճգնաժամ է առաջացել Սիրիայի և Իրաքի հյուսիսում: Նույն ամսվա 29-ին սուննի ծայրահեղականները իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքներում հռչակել են «իսլամական խալիֆայություն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ