Իրաքի Անբար մարզում 50 մարդ է զոհվել


23:51 , 1 նոյեմբեր, 2014

Lurer.com-ը գրում է․

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները սպանել են Ալբու Նիմր ցեղի ավելի քան 50 ներկայացուցչի Իրաքի Անբար մարզում: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով ցեղի առաջնորդներից մեկին:

Նա ասել է, որ բախումների հետևանքով հոկտեմբերի 31-ին 50 մարդ է զոհվել: