Բավարիա-Բորուսիա Դ.`2-1. դորտմունդցիների 5-րդ պարտությունն անընդմեջ (Տեսանյութ)


23:43 , 1 նոյեմբեր, 2014

Բավարիա - Բորուսիա Դ.՝ 2:1. Դորտմունդցիների 5-րդ պարտությունն անընդմեջ (Տեսանյութ)Armsport.am-ը գրում է․

Բունդեսլիգայի 10-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» 1:2 հաշվով պարտվել է Մյունխենի «Բավարիային»:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված է եղել դորտմունդյան ակումբի մեկնարկային կազմում եւ մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Այս պարտությունը հինգերորդն էր անընդմեջ  «Բորուսիայի» համար՝ Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում եւ թիմը 7 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը:

«Բավարիան» վաստակելով 24 միավորով ամրապնդվում է առաջին տեղում:

«Բավարիա» - Դորտմունդի «Բորուսիա» - 2:1

Գոլերը՝ Լեւանդովսկի 72  Ռոբեն 85 - Ռոյս 31