Որ մթերքն է երիտասարդացնում օրգանիզմը 17 տարով


23:15 , 1 նոյեմբեր, 2014

Խնձորն ամրացնում է իմունային համակարգը և խթանում արյան շրջանառությունը: Օրական մեկ խնձորն ազատում է ոչ միայն բժիշկի, այլ նաև կոսմետոլոգի մոտ գնալուց:

Այդպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները բազմաթիվ հետազոտությունների արդյունքում:

«Խնձորը երիտասարդացնում է 17 տարով»,-համոզված են Լոնդոնի Բրիտանական թագավորական համալսարանի մասնագետները: Նրանց խոսքերով խնձորի առողջարար ազդեցությունը ֆլավոնոիդների և պոլիֆենոլների շնորհիվ է, որոնք ազդում են օրգանիզմի թթվայնացման գործընթացներին:

Մասնավորապես պոլիֆենոլն ամրացնում է իմունային համակարգը, խթանում արյան շրջանառությունը, նպաստում սրտանոթային համակարգի երիտասարդացմանը:

Խնձորը պետք է օգտագործել ամեն օր, ընդ որում  առանց կեղևը մաքրելու: