22:44 , 1 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է.
Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները պարզել են, թե ինչպես կարելի է ցողունային բջիջներին վերածել քաղցկեղի մահացու թշնամիների: Կրծողների վրա արված փորձը ցույց է տվել, որ ցողունային բջիջներին կարելի է «սովորեցնել» արտադրել թույն, որը մահացու կլինի քաղցկեղի համար, այն պարագայում, երբ օրգանիզմի բջիջները եւ հենց իրենք` ցողունային բջիջները չեն վնասվի:
Ցողունային բջիջների հատկանիշները գիտնականները փոփոխել են գենետիկական ինժեներիայի միջոցով: Դրանք պատվել են որոշակի գելով, այնուհետեւ ներմուծվել գլխուղեղում քաղցկեղի առաջացման վայր: Արդյունքում քաղցկեղի բջիջները մահացել են` չկարողանալով դիմակայել տոքսիններին, քանի որ խախտվել է նրանց համար կարեւորագույն սպիտակուցների սինթեզը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ