22:38 , 1 նոյեմբեր, 2014
Araratnews.am-ը գրում է.
Այսօր մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցել Իռլանդիայի քաղաքներում կազմակերպված բողոքի գործողություններին, որոնց ընթացքում իռլանդացիներն իրենց բողոքն են հայտնում մատակարարվող ջրի վարձի սահմանման դեմ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, հասարակակն խողովակաշարով մատակարարվող ջուրը մինչև այս տարվա հոկտեմբեր անվճար էր, սակայն այժմ երկրի բնակիչները ստիպված կլինեն դրա դիմաց տարեկան մինչև 480 եվրո վճարել:
Իռլանդիայի իշխանությունները պարզաբանում են, որ այդ միջոցներն ուղղվելու են ջրամատարարման ենթակառուցվածքների բարեկարգմանը, քանի որ այն չի համապատասխանում միջազգային չափանիշներին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ