Կառավարման յուրաքանչյուր համակարգ ունի իր դրական և բացասական կողմերը. Տիգրան Մուկուչյան


22:16 , 1 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Երկրի կառավարման յուրաքանչյուր համակարգ ունի իր բացասական և դրական կողմերը, և չի կարելի միանշանակ ասել, որ այս համակարգը կատարյալ է, իսկ մյուսը՝ ոչ: Նման կարծիք հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան

Մուկուչյանը՝ պատասխանելով Tert.amի հարցին՝ արդյո՞ք կողմ է սահմանադրական բարեփոխումների շրջանակում երկրի կառավարման համակարգի փոփոխմանը:

«Ամեն համակարգ ունի իր առավելություններն ու թերությունները: Անգամ գրականության մեջ կա երկու կարծիք կառավարման երկու համակարգի մասին, բայց ես ձեռնպահ կմնամ որևէ կարծիք հայտնելուց, որովհետև հարցին պատասխանած կլինեմ ո´չ միայն որպես իրավաբան, այլ նաև՝ ԿԸՀ նախագահ»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջին շրջանում խորհրդարանական խմբակցությունների կողմից բարձրացվող՝ ընտրական օրենսգրքում փոփոխութուններ կատարելու և մեծամասնական ընտրակարգը վերացնելու մասին հարցին՝ նա պատասխանեց, որ այս հարցում գրականության մեջ ևս չկա միանշանակ մոտեցում, այսինքն՝ հարցը զուտ քաղաքական որոշում կայացնելու խնդիր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ