Բիձինա Իվանիշվիլին ուժեղացնում է վերահսկողությունը սեփական «անառակ որդիների» նկատմամբ


22:13 , 1 նոյեմբեր, 2014

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու ու վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հակասություններն արդեն բացահայտ բնույթ են կրում: Ես վրացական քաղաքական անցուդարձի մանրամասներին տեղյակ չեմ, բայց ներքին համոզում ունեմ, որ այս ամենի ստվերային կազմակերպիչը Բիձինա Իվանիշվիլին է, ով իր  «անառակ որդիների» հակասությունն օգտագործում է՝ նրանց նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով: