21:54 , 1 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Տղամարդիկ տանը նախընտրում են ցածր ջերմաստիճան: Կանայք նրանց հետ համաձայն չեն: Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի զգայուն են ջերմաստիճանի նկատմամբ, քան տղամարդիկ: Նրանց ոտքերն ու ձեռքերը 9 անգամ ավելի հաճախ են սառը լինում, հաղորդում է The Daily Mail-ը:
Պարզվում է` մարդկանց 55 տոկոսը վիճում է տան ջերմաստիճանի պատճառով: Հարցման մասնակից բրատանացիների 35 տոկոսը հայտարարել են, որ երբեք իրենց երկրորդ կեսի հետ համամիտ չեն լինում այդ հարցի շուրջ:
Ըստ գիտնականների` երկու սեռերի համար կատարյալ ջերմաստիճանը 22 աստիճանն է: