Ղրիմն ու Արցախը համամետելը ճիշտ չէ.Դավիթ Բաբայանը՝ Նիկոլայ Ռիժկովի հայտարարության մասին


21:23 , 1 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Համեմատել Ղրիմի ու Արցախի պատմությունն ու երկու պետությունը՝ ճիշտ չէ: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂՀ Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով հայ- ռուսական միջխորհրդարանական համագորակցության հանձնաժողովի համանախագահ, ՀՀ ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովի՝ Երևանում հնչեցրած հայտարարությանը, թե Ղարաբաղի խնդիրը պետք չէ խառնել Ղրիմի հետ, քանի որ Ղրիմը պատմական ռուսական հող է:

«Մենք հազարամյակներ եղել ենք Հայաստանի բաղկացուցիչ մասը, մենք հանդիսացել ենք հայ մշակույթի, պետականության օրրաններից մեկը, ու բնական է, որ համեմատելն այնքան էլ ճիշտ չէ: Ղրիմն ունի իր յուրահատուկ պատմությունը, այնտեղ նույնպես շատ հին քաղաքակրթություններ են եղել ՝ սկսած սկյութներից, հունական… ու մի 200-300 տարի առաջ էլ դարձել է ռուսական: Եվ եթե խորը մտածում ենք՝ տարբերություններ կան»,-ասաց Բաբայանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ