Ղազախստանում հանգստավայրը սև ձկնկիթի լոգանքներ կառաջարկի


20:36 , 1 նոյեմբեր, 2014

kosmetika-na-osnove-ikri1in.am-ը գրում է.

Tengri News պարբերականը հաղորդում է, որ 2020 թ. Կասպից ծովի արևելյան ափին աշխարհում միակ վայրը կհայտնվի, որտեղ հյուրերին սև ձկնկիթով լոգանքներ և պրոցեդուրաներ կառաջարկեն:

Այս գաղափարն իրականացնելու համար 3,3 միլիարդ դոլարի ներդրումներ են անհրաժեշտ: Դա հնարավորություն կտա ծովի ափին հիմնել հանգստի և ժամանցի կենտրոն, որն ամբողջ աշխարհից կարող է ավելի քան կես միլիոն հյուրեր ընդունել: