Կորեացի գիտնականներին հաջողվել է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման պատվաստանյութ մշակել


20:22 , 1 նոյեմբեր, 2014

38841511in.am-ը գրում է․

Կորեայի գիտնականներին առաջին անգամ աշխարհում հաջողվել է ԴՆԹ-պատվաստանյութ մշակել, որն օգնում է արգանդի վզիկի քաղցկեղի բուժման ժամանակ: Այս մասին է հաղորդում է պետական KBS հեռուստաալիքը:

Գիտնականները փորձարկել են պատվաստանյութը ինը հիվանդների վրա: Արդյունքում նրանցից յոթն ամբողջովին բուժվել են քաղցկեղից:

Սա ավելի քան 70% արդյունավետությամբ առաջին դեղորայքն է: Կանանց շրջանում տարածված քաղցկեղի տեսակներից արգանդի վզիկի քաղցկեղն աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում:

Ներկա պահին արդեն կան պատվաստանյութեր, որոնք կանխում են պապիլոմայի վիրուսով վարակվելը, որն էլ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառ է հանդիսանում: Սակայն դրանք անադյունավետ են այն դեպքերում, երբ հիվանդն արդեն վարակված է: Եթե մինչև այժմ բուժումը միայն վիրահատական մեթոդով էր ընթանում, ապա այժմ բավական են միայն ներարկումները:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամբողջ աշխարհում այս վիրուսով 300 միլիոն կանայք են վարակված, որոնցից 30 միլիոնը գտնվում են նախաքաղցկեղային վիճակում: