19:57 , 1 նոյեմբեր, 2014
Life.panorama.am-ը գրում է․
Բուրկինա Ֆասոյում ստեղծված արտակարգ իրավիճակում իր հրաժարականի մասին հայտարարած արդեն նախկին նախագահ Բլեզ Կոմպաորեն փախել է երկրից և գնացել Կոտ դԻվուար: ««Պրեզիդենտ» հյուրանոցում ուրբաթ օրը նրան ընթրիք են մատուցել և այսօր առավոտյան՝ նախաճաշ», -լրագրողներին հայտարարել է հյուրանոցի աշխատակիցներից մեկը: Մեկ այլ ականատես էլ ասել է, որ նախկին նախագահի մեքենան ուղեկցում է 30 մեքենաներից կազմված շարասյուն:
Նշենք, որ Կոմպաորեի մտադրությունը Սահմանադրությունը փոխելու մասին բուռն դժգոհության ալիք էր բարձրացրել երկրում. մայրաքաղաք Ուգադուգույում բազմահազարանոց հանարհավաքներ կազմակերպվեցին, որոնք վերածվեցին զանգվածային անկարգությունների:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ