Հայտնի է առողջության համար ամենաօգտակար բանջարեղենը


20:02 , 1 նոյեմբեր, 2014

Ամերիկացի դիետոլոգները պարզել են, թե որ բանջարեղենը կարելի է համարել ամենաօգտակարն առողջության համար: Բանջարեղենը, որն իր մեջ պարունակում է մարդու օրգանիզմի համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու միկրոէլեմենտները, պարզվում է, ծաղկակաղամբն է:

Հետազոտողները պարզել են՝ 50 գրամ ծաղկակաղամբի իր մեջ պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժինը,պարունակում է նաեւ մեծ քանակությամբ վիտամին A և վիտամին B մաշկի, որոնք շատ օգտակար են մաշկի առողջության, ինչպես նաև նյարդային և սրտանոթայնի համակարգերի համար: Բացի դա ծաղկակաղամբը պարունակում է նաև մագնեզիում, երկաթ և անգամ խնձորի և կիտրոնի թթու: Այն շատ օգտակար է լյարդի, աղիների համար: Ծաղկակաղամբը կարող են օգտագործել նրանք, ովքեր ուզում են նիհարել. այն օրգանիզմից հանում է ճարպը՝ պահպանելով անհրաժեշտ սպիտակուցները: