16:22 , 1 նոյեմբեր, 2014
Կարողությունը՝ 36,7 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ
Քրիստի Ուոլթոնն աշխարհի ամենահարուստ կինն է։ Նա իր կարողությունը ձեռք է բերել որպես ժառանգություն իր ամուսնու՝ Ջոն Ուոլթոնի մահվանից հետո՝ 2005թ․-ին։ Նրա «First Solar» արևային էներգիա արտադրող ընկերությունը նախորդ տարի 47% աճ է գրանցել, որը նպաստել է նաև նրա կարողության աճին։

Կարողությունը՝ 34,5 միլիարդ դոլար
Երկիր՝ Ֆրանսիա
«LOreal» ընկերության սեփականատեր Բեթենքորթը աշխարհի երկրորդ ամենահարուստ կինն է, ում կարողությունը 2013թ․-ից ի վեր միայն աճ է գրանցել։ Այժմ նա անձամբ չի զբաղվում ընկերության համակարգմամբ։

Կարողությունը՝ 34,3 միլիարդ դոլար
Երկիրը՝ ՄԱՆ
Ուոլթոնը Wal-Mart-ի սեփականատեր Սեմ Ուոլթոնի աղջիկն է։ Նա Ուոլթոնների ընտանիքի ամենախոշոր բարեգործն է։ 2012թ․-ին նա ավելի քան 2 միլիոն դոլար է ներդրել չարտերային դպրոցների կառուցման նախաձեռնություններում։

Կարողությույնը՝ 20 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ
Ժակլին Բադջեր Մարսը «Mars» ընկերության երրորդ սերնդի ժառանգորդն է։ Հոր մահվանից հետո նա ժառանգել է ընկերությունը իր երկու եղբայրների հետ։ Ընկերությունն ԱՄՆ-ում օրական ավելի քան 400 միլիոն տուփ M&Ms է արտադրում։

Կարողությունը՝ 17,7 միլիարդ դոլար
Երկիրը՝ Ավստրալիա
Ռինչարտն Ավստրալիայի ամենահարուստ մարդն է համարվում՝ լինելով երկրի ամենախոշոր հարկ վճարողը։ Նրան է պատկանում Ավտրալիայի արևմտյան ու հյուսիսային տարածքներում գործող հանքաքարի ու ածխի արդյունաբերության ընկերությունները, որոնք նա ժառանգել է հորից։

Կարողությույնը՝ 17,4 միլիարդ դոլար
Երկիրը՝ Գերմանիա
Գերմանիայի ամենահարուստ կինն իր եղբոր՝ Ստեֆան Ուանդթի ու մոր Ջոաննա Քուանդթի հետ համատեղ «BMW» ավտոարտադրող ընկերության 50 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է։ Տնտեսագետ Սյուզան Քլաթենը նաև կառավարում է քիմիական նյութեր արտադրող Altana ընկերությունը։

Կարողությույնը՝ 17 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ
Աբիգաիլ Ջոնսոնը «Fidelity Financial Services» ֆինանսական ծառայությունների ընկերության նախագահն է, ով նաև գլխավորում է «Fidelity Investments» ընկերությունը, երբ կարիք է լինում փոխարինել գործադիր տնօրենին՝ իր հորը՝ Էդվարդ Նեդ Ջոնսոնին։

Կարողությույնը՝ 14 միլիարդ դոլար
Երկիրը՝ ԱՄՆ
Փաուել Ջոբսը «Disney» ընկերության համասեփականատերերից է, ում ձեռքում է գտնվում բաժնեմասի ամենախոշոր մասը, որը նրան է անցել ամուսնու՝ Սթիվ Ջոբսի մահվանից հետո։

Կարողությույնը՝ 12,8 միլիարդ դոլար
Երկիրը՝ Գերմանիա
Ջոաննան «Herbert» ընկերության առաջին քարտուղարն է և Հերբերտ Քուանդթի կինը։ Նրանց ընտանիքը «BMW» ավտորարտադրող ընկերությունը փրկեց սննկացումից։ Իր որդու և աղջկա հետ համատեղ նրան է պատկանում «BMW» ընկերության 50 տոկոսը։

Կարողությույնը՝ 11,1 միլիարդ դոլար
Երկիրը՝ Իտալիա
Իր պապիկի հիմնած «Prada» նորաձևության տան գլխավոր դիզայները նաև իր ամուսնու՝ Պատրիսիո Բերտելիի գործընկերն է, ով համակարգում է Bertelli ըներությունը։ Թե՛ Prada-ն, թե՛ Bertelli-ն վերջին տարվա ընթացքում որոշակի անկում են ապրել ֆինանսական առումով։