15:42 , 1 նոյեմբեր, 2014
Ստեփանակերտում շարունակվում է ադրբեջանցի դիվերսանտների դատը: Շատերի պես՝ իմ նյարդերի վրա էլ են ազդում այդ տականքները, ովքեր հանդգնել են ձեռք բարձրացնել անգամ երեխայի վրա: Բայց, ի տարբերություն այդ շատերի, ես կարծում եմ, որ հենց դատական կարգով պետք է պատժվեն այդ հանցագործները: Պետք է բացառվի «սամոսուդը», առանց դատ-դատաստան գնդակահարելը: ԼՂՀ-ն պետք է բոլորին ապացուցի, որ նվիրված է ժողովրդավարության ու օրենքի գերակայության սկզբունքներին: