Բիրմինգեմի բնակչուհին` Լաուրա Ռեյդը, երեկոյան սովորականի պես պառկել է քնելու, իսկ առավոտյան հայտնվել է հիվանդանոցում: Գիշերը նա թևին թեթև ծակոց է զգացել, իսկ առավոտյան այդ տեղը այտուցվել է: Պարզվել է` աղջկան սարդ է խայթել: 21-ամյա աղջկա ձեռքը մի կերպ են փրկել ամպուտացիայից: Այժմ բժիշկները փորձում են պարզել` ինչ սարդ է խայթել, որ նման ռեակցիա է եղել աղջկա մոտ:
Որոշ ժամանակ աղջիկը ձեռքը չի կարողացել շարժել: «Ես հանգիստ քնած էի, երբ սուր ծակոց զգացի, բայց հետո հանգիստ պառկեցի քնելու, իսկ առավոտյան ձեռք ահավոր այտուցվել էր»,-ասել է աղջիկը.
