Այսօր աշխարհը նշում է տղամարդկանց միջազգային օրը: Օրը տոն դարձնելու նախաձեռնության հեղինակը նախկին ԽՍՀՄ-ի առաջնորդ Միխայել Գորբաչովն է եղել, որին սույն հարցում աջակցություն է հայտնել նաև ՄԱԿ-ը:
Չնայած տոնը պաշտոնապես ամրագրված չէ, բայց այն ամեն տարի նշվում է նոյեմբեր ամսի առաջին շաբաթ օրը: Նվերների մասով, բնականաբար, առաջին հերթին այսօր տղամարդիկ սպասելու են հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունը և հոգածությունը:
