Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, ՔԿՀ-ում է , ոչ թե «Էրեբունի» հիվանդանոցում. Գոռ Ղլեչյան


13:12 , 1 նոյեմբեր, 2014

Tert.am-ը գրում է․

Քրեական աշխարհում հայտնի հայազգի «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանը ՝ Զապը, ներկա պահին գտնվում է Նուբարաշեն ՔԿՀ -ում: Այս մասին Tert.am-ին ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության պետ Գոռ Ղլեչյանը:

Նշենք,ո ր լրատվամիջոցներից մեկը հայտնել էր, որ երեկ Զապը տարվել է «Էրեբունի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունք:

«Երեկ դատարանից Անդրանիկ Սողոյանը բերվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, թե դրանից առաջ ու՞ր են տարել, այդ տեղեկատվութանը չեմ տիրապետում»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ