12:37 , 1 նոյեմբեր, 2014
1in.am-ը գրում է․
Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտնել է, թե ինչ ակնկալիքներ ունի Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղից:
««Բորուսիա»-ն գերազանց թիմ է և վտանգավոր մրցակից: «Ալյանց Արենա»-ում մի հանդիպում չէ, որ պարտվել ենք: Այս անգամ ևս, վստահ եմ, դորտմունդցիները կցուցադրեն իրենց լավագույն խաղային որակները:
Եթե մենք լավ խաղանք, կարող ենք հաղթել: Սակայն եթե մեզ թույլ տանք թուլանալ, կորցնենք գնդակը, ապա խնդիրներ կունենանք: Սա եզրափակիչ չէ, և խոսք է գնում ընդամենը 3 միավորների մասին»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: