«Չորրորդ իշխանություն». Այս տարի Հայաստանից արտագաղթել է 114 հազար 966 մարդ


08:48 , 1 նոյեմբեր, 2014

«Հայաստանում ժողովրդագրական վիճակը շարունակում է մնալ մտահոգիչ: Միայն այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից արտագաղթել է 114 հազար 966 ՀՀ քաղաքացի:

Սա Հայաստանից մեկնած ու վերադարձած քաղաքացիների թվի տարբերությունն է. ՀՀ սահմանային անցակետերով մեկնել է 1 մլն 225 հազար 545 քաղաքացի, վերադարձել 1 մլն 110 հազար 579-ը:

Նախորդ տարվա համեմատ, արտագաղթի ցուցանիշը մի փոքր նվազել է,  2013թ.-ի հունվար-սեպտեմբերին հեռացածների թիվը 122 հազար 191 էր»,-գրում է թերթը: