«Հրապարակ». Եռյակը մինչև հունվար-փետրվար «պաուզա» կվերցնի՞


07:32 , 1 նոյեմբեր, 2014

 «Եռյակն առաջիկայում պատրաստվում է իշխանափոխության պահանջի վերաբերյալ ստորագրահավաք կազմակերպել և մարզերում ու մայրաքաղաքում հասկանալ ժողովրդի իրական տրամադրությունները:

Թերևս այս նախաձեռնությամբ եռյակը ներկայացնող ուժերը «»պաուզա» կվերցնեն՝ հայտարարելով, որ ճշտումների փուլում են, բայց իրականում տեղեկություններ կան, որ ոչ իշխանականների դանդաղկոտությունը պայմանավորված է ռուսաց թագավորից «խաբրիկ մը» ստանալու սպասումներով:

Լավատեղյակները հայտնում են, որ առաջիկայում պարզ կդառնա, եռյակը նույն թափո՞վ կշարունակի սկսած գործը, թե՞ մեծ ընդմիջում կվերցնի մինչև հունվար-փետրվար՝ մինչև Մաքսային միությանը մեր անդամագրման ավարտը:

Ի դեպ, լուրեր հասան, որ Ծառուկյանն այս հարցերով մեկնել է արտերկիր՝ ռուսական իշխանությունների ներկայացուցիչներին հանդիպելու և հրահանգներ ստանալու»,-գրում է թերթը: