Հյուգո. հեղափոխություններից հետո իշխանության են գալիս սրիկաներն ու ստահակները


17:38 , 31 հոկտեմբեր, 2014

Հյուգոն «Թշվառներ»-ում սպառիչ ձևով տվել է «հեղափոխություն» երևույթի վերլուծությունը: Նա գտնում էր, որ Հեղափոխություններն ու հեղաշրջումները հաճախ խարսխվում-հիմնվում են բազում կեղծիքների վրա: 
Այսպես, օրինակ, դպրոցական տարիներից ի վեր մեր ուսուցիչներն ու եղած գրքերը Բաստիլը ներկայացնում էին իբրև մի սարսափելի բանտ, ուր տառապում են հազարավոր անմեղ մարդիկ, Բաստիլը ներկայանում էր իբրև մի անմարդկային իրականության խորհրդանիշ:
Մինչդեռ իրականությունն այն է, որ երբ ապստամբները գրոհում են Բաստիլը, պարզվում է, որ այնտեղ ընդամենը յոթ կալանավոր կա: Երկուսը հոգեկան հիվանդ են եղել և նրանց անմիջապես տեղափոխել են Շարանտոնի հիվանդանոց, մարկիզ դը Սոլանժին այստեղ տեղավորել էր ընտանիքը՝ ժառանգությանը տիրանալու համար, մնացած չորսը եղել են պարզապես խաբեբաներ, որոնք թաքնվել են Բաստիլում պարտատերերից փրկվելու համար:
Հյուգոն ավելացնում է, թե Հեղափոխություններից ու հեղաշրջումներից հետո, ի վերջո, իշխանության են գալիս սրիկաները, ստահակները, կասկածելի վարքի, գրագիտության և նկարագրի տեր մարդիկ: Դրանց մեջ քիչ չեն հոգեկան հիվանդները, շիզոֆրենիկները, մոլագարները... 
Մարատը Կոնվենտից պահանջում էր 260.000 մարդու մահապատիժ, «որպեսզի իրենց տեղն իմանան, որպեսզի վախենան մեզանից»:

Շա՞տ բան է փոխվել Մարատի ժամանակներից…