Ձվի շուկայում արձանագրվել է 6.4% գնաճ


17:51 , 31 հոկտեմբեր, 2014

Ձվի շուկայում արձանագրվել է 6.4% գնաճLife.panorama.am-ը գրում է․

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն` ձվի հանրապետական միջին գինը 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ նվազել է 3.9%-ով, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 6.4% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է ձվի 4.1-17.6% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Վաղարշապատում:

Մայրաքաղաքում ձվի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.1%-ով:

Ըստ ԱՎԾ-ի` 2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ ձկնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 6.5%, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 1.0% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 2.7% գնաճով:

2014թ. հոկտեմբերին 2013թ. հոկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 0.6%-ով, իսկ 2014թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.5%-ով: Վերջինս հիմնականում բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 0.8%, բաստուրմայի՝ 0.9%, խոզի մսի՝ 1.3%, խոզապուխտի՝ 1.3%, նրբերշիկի՝ 1.3%, եփած և կիսաապխտած երշիկների՝ համապատասխանաբար 1.5% և 1.8%, այլ մսեղենի (խաշի պարագաներ) 14.8% գնաճի արդյունք է: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ոչխարի մսի՝ 0.2%, թռչնամսի՝ 0.2%, ենթամսամթերքի՝ (տավարի լյարդ, սիրտ) 0.5% գնանկում, իսկ տավարի մսի գնի մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է
անփոփոխ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ