Ավտոմեքենայում օձ է հայտնաբերվել


16:37 , 31 հոկտեմբեր, 2014

Ավտոմեքենայում օձ է հայտնաբերվելSlaq.am-ը գրում է․

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13.08-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում կայանած «Մերսեդես» մակնիշի 24 SL 961 պետհամարանիշով ավտոմեքենայի մեջ օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: