15:20 , 31 հոկտեմբեր, 2014
168.am-ը գրում է․
Ավարտվել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության հրավերով Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի՝ Բեռլին կատարած եռօրյա աշխատանքային այցը:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այցելել է Գերմանիայի խորհրդարան (Բունդեսթագ), այնուհետ՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարություն՝ հանդիպումներ ունենալով մի շարք բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել Գերմանիայի մի շարք իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Պաշտպանը հանդիպել է նաև Բեռլինի հայ համայնքի անդամներին՝ պատասխանելով վերջիններիս հուզող բազմաթիվ հարցերի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ